Ինչու՞ է նաև այսպես պատահում
Ինչ հարկավոր է, քիչ է պատահում,
Իսկ ինչ-որ պետք չէ, կա ամեն քայլում:
Ինչու՞ ,ասա, նոր հանդիպելիս
Ոմանք անբիծ են իրենց ցույց տալիս,
Բայց հակառակն են հետո դուրս գալիս:
Ովքեր իրար հետ կապրեին սրտանց,
Ինչու՞ են հաճախ լինում անջատված
Ուրիշների հետ և չհասկացված...
Եվ ինչու՞ ենք մենք մի պահ կուրանում
Ինչու՞ ենք միայն հետո հասկանում
Թե Ո'վ էր արժանին,բայց ընտրեցինք ու'մ...